Թուրքիայի կրոնական գործերով նախարար Մեհմեդ Գյորմեզը Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների հետ համատեղ հայտարարություն է ստորագրել, որի միջոցով դատապարտել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի կրոնական գործերով նախարարից բացի՝ հայտարարության տակ ստորագրել են Պոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Թուրքիայում հրեական համայնքի ղեկավար Իսակ Հալևանը, Պոլսի Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչպես նաև մի շարք այլ գործիչներ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ահաբեկչությունն ու բռնությունը չի կարող պաշտպանվել՝ անկախ նրանից, թե որտեղից է առաջացել։ Մեկ մարդու սպանելը նման է ամբողջ մարդկությանը սպանելուն։ Աստված պահապան մեր պետությանն ու մարդկությանը»։
Կարդացեք նաև