2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստը վարել է ԹԱՄԺ նախագահ Իսմայիլ Քահրամանը։ Նիստի սկզբում հնչել է Թուրքիայի օրհներգը, այնուհետև օրհներգի շարունակությունը կարդացել է Քահրամանը, որից հետո նիստին ներկա բոլոր հոտնկայս սկսել են ծափահարել։ Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև զոհվածների հիշատակը։
Քահրամանը նշել է, որ եկել է միասնության և համերաշխության ժամանակաշրջանը։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը ցավակցել է նաև զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել և նշել, որ ժողովրդավարությունը Թուրքիայում աննախադեպ հաղթանակ է տարել։ Վերջում Քահրամանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի վերքերը շատ արագ լավանալու են։
Կարդացեք նաև