Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված ուժերի կարողությունների զարգացումն այլընտրանք չունի». Սեյրան Օհանյան

Հուլիս 16,2016 19:07

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 16-ին շարունակվել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձ է կատարել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական վերահսկողության պայմաններում պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն ու զինված ուժերի կարողությունների զարգացումն այլընտրանք չունեն:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Զեկույցներում ընդգծվել է, որ վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ իրականացրել են պլանային բոլոր միջոցառումները: Մանրամասն ներկայացվել և վերլուծվել են պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումները, հրատապ հարցերը, կարծիքներ և առաջարկներ են ներկայացվել նաև ընթացիկ և հեռանկարային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

PN

Զեկույցներում նշվել է, որ իրականացված աշխատանքները նպատակաուղղված են եղել զինված ուժերի մարտական պատրաստականության ամրապնդմանը, պաշտպանական կարողությունների զարգացմանը, արհեստավարժ  կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, կադրային քաղաքականության թափանցիկության ապահովմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինծառայողների առողջության պահպանմանը, նրանց մարտական պատրաստականության, մարտունակության և մասնագիտական ունակությունների բարձրացմանը:

Ամփոփելով խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունավետությունը և վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031