Հուլիսի 15-ին Բյուրականում մեկնարկեց «Երիտասարդ ինժեներների ճամբարը»:
Այն նվիրվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հիմադրման 95-ամյակին: «Երիտասարդ ինժեներների ճամբարի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ ճամբարի տնօրեն, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, ողջունելով ճամբարականներին, նշեց, որ այսպիսի հավաքները մեծ կարևորություն ունեն երիտասարդների կյանքում:
Ճամբարի բացման արարողությունից հետո ուսանողները ծանոթացան ճամբարի կանոնակարգին, այնուհետև բաժանվեցին 8 ջոկատի՝ յուրաքանչյուրում 7 անդամ:
Կարդացեք նաև
Նշենք, որ մինչև հուլիսի 19-նն անցկացվող ճամբարի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն մարզական, մշակութային և ինտելեկտուլ մրցույթներում: Ճամբարի 5 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Կանցկացվեն նաև պարի և առաջին բուժօգնոթյան դասընթացներ:
«Երիտասարդ ինժեներների ճամբարը» կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն