Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում». ԵՄ դեսպան

Հուլիս 16,2016 17:22

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին- երկրորդ փուլ» և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսավորման համաձայնագրերի Վերստուգող կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը, ՀՀ Էկոնոմիկայի,  Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ:

Նախարարը ողջունել է  ներկաներին և շնորհակալություն հայտնել ոլորտի բարեփոխումների առանցքային գործընկերոջը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, ցուցաբերվող աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Նախարարի խոսքով՝ ըստ ֆինանսական համաձայնագրի,  «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի  բարեփոխումներին» ծրագիրը մոտենում է իր ավարտին, իսկ դատական ոլորտը այն  տեղն է, որտեղ  մշտապես անհրաժեշտ է հետևողական և հավակնոտ լինել:

«Սահմադրական բարեփոխումներից հետո Հայաստանը թևակոխել է դատական ոլորտին առնչվող փոփոխությունների նոր փուլ, որը, մասնավորապես, վերաբերում է դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանը,  արդարադատության համակարգի հետագա բարեփոխմանը և նորաստեղծ պրոբացիոն ծառայության աշխատանքների զարգացմանը»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը նաև կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարեփոխումների ծրագրերին:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում:

Դեսպանը ընդգծել է, որ այս քննարկումները դրական զարգացում կարող են ապահովել  Հայաստանի և ԵՄ-ի ապագա համագործակցությունների համար:

Պյոտր Սվիտալսկին նաև բարձր է գնահատել հակակոռուպցիոն ոլորտում առկա զգայուն խնդիրների բարձրաձայնումն իրավասու պաշտոնյաների կողմից ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վերստուգող կոմիտեի նիստին քննարկվել են   դատաիրավական ոլորտին, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատավորների անկախությանը, քրեակատարողական հիմնարկների պայմաններին և պրոբացիոն ծառայությանն առնչվող  թեմաներ:

Մասնակիցները նաև  անդրադարձել են ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելմանը, երեխաների պաշտպանությանն ուղղված առավել ուժեղ մեխանիզմների հաստատմանը, անձնական տվյալների պաշտպանությանը և այլն:

Այս առիթով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասել է, որ բռնության ցանկացած դեպք անընդունելի է , և, որ հարկավոր է մշակել նոր, առավել արդյունավետ մեթոդներ՝ ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելման, երեխաների անվտանգության պահպանման, անձնական տվյալների պաշտպանության հարցում:

Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագրով նախատեսված 3-րդ հատկացման հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների, ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական

և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների իրականացման, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի, «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդանուր այլ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել մշտադիտարկման հետագա աշխատանքները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031