Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրք նախկին պատգամավոր. «Մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը նման ֆաշիստական փորձերից»

Հուլիս 16,2016 17:16

«Հեղաշրջման փորձը տապալվեց, որովհետեւ մարդիկ չէին աջակցում զինվորականներին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ասաց Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության հիմնադիր, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:

Մեզ հետ զրույցում նա հույս հայտնեց, որ Թուրքիան հնարավորություն կունենա վերականգնել ժողովրդավարության չափանիշները. «Էրդողանը իր ձեռքն է վերցրել վերահսկողությունը եւ կոչ է անում մարդկանց պաշտպանել ժողովրդավարությունը հակաժողովրդավարության փորձերից: Թուրքիայի խորհրդարանում բոլոր կուսակցությունները այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որով պաշտպանում են ժողովրդավարությունը: Չնայած այն հանգամանքին, որ զինվորները բանտում են, դեռ որոշակի ռիսկեր կան Այստեղ նման գործողությունների ավանդույթ կա:

Բայց առաջին անգամն է, որ Մեջլիսն է ռմբակոծվել, եւ մեդիան պաշտպանել է ժողովրդավարական ռեժիմին:  Որոշ խմբերը փորձել են Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարած կառավարությունը հաղթահարել ժողովրդավարության սահմաններից դուրս, բայց դա անհեթեթություն է: Մեր Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցությունը որպես սկզբունք հայտարարել է, որ մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը նման ֆաշիստական փորձերից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031