ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբույքան էջում տեղեկացրել է, որ շարունակում են ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:
Պարոն Բալայանը մանրամասնել է. «Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»: