Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի հիվանդանոցներում

Հուլիս 16,2016 15:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հուլիսի 15-ից 17-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա  Մուրադյանը, Երևանի  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Կարինա Աթայանի ուղեկցությամբ, այցելել են Ստեփանակերտի ծննդատուն, «Հանրապետական» և «Մանկական» հիվանդանոցներ:

Երևանի վերոնշյալ բուժհաստատությունների բժիշկ-մասնագետները տեղերում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ: Մասնավորապես, Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում բուժօգնություն են իրականացրել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանները, իսկ «Մանկական» հիվանդանոցում՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  մասնագետները: «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետներն էլ համապատասխան բժշկական ծառայություններ են մատուցել Ստեփանակերտի ծննդատանը:

Ըստ այդմ, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանների կողմից այցի միայն առաջին օրվա ընթացքում իրականացվել են 147 հիվանդների մասնագիտական հետազոտություններ և խորհրդատվություն: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետների կողմից էլ 76 մանկաբուժական հետազոտություններ են իրականացվել, իսկ 57 կանայք ուլտրաձայնային հետազոտություն են անցել՝ «Շենգավիթ» ԲԿ-ի համապատասխան մասնագետների մոտ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է նաև գինեկոլոգիական 8 անհրաժեշտ վիրահատություն:

Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է նաև 23 անուն անհրաժեշտ դեղորայք:

Նշենք, որ վերոնշյալ առողջապահական ակցիան շարունակվում է նաև այսօր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031