2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին արտահայտվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Մուեզինօղլուն։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը։
Կատարվածի առնչությամբ Մուեզինօղլուն գրառումներ է կատարել «Թվիթեր» սոցիալական կայքում։ ԱԶԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում քննարկման կդրվի հեղաշրջման փորձ իրականացնողներին մահապատժի ենթարկելու հարցը։
Մուեզինօղլուն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին՝ հեղաշրջման ընթացքում ցուցաբերած շիտակ կեցվածքի համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սահմանադրությամբ կատարված որևէ հանցանք չի կարող պատժվել մահապատժի միջոցով։
Կարդացեք նաև