Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գյումրու մանկավարժականի ռեկտորը աշխատանքից ազատման դիմում ներկայացրել

Հուլիս 16,2016 15:03

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, որն արդեն 14 տարի ղեկավարում է Շիրակի մարզի մայր բուհը, երեկ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատման: Վաղը Վարդեւան Գրիգորյանը հանդես կգա հաշվետու ասուլիսով՝ ներկայացնելով իր 14 տարիների գործունեությունը:

Ըստ  հավաստի տեղեկությունների, նրա փոխարեն բուհի ռեկտոր է նշանակվելու Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու, Շիրակի մարզի կրթության, սպորտի ու երիտասարդության հարցերով վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը: Թե ինչո՞ւ է Վարդեւան ԳրիգորյանՆ աշխատանքից ազատման դիմում ներկայացրել,  պատճառն առավել քան ակնհայտ է. Սահակ Մինասյանի ու  նորանշանակ դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ջրերը մի առվով չեն հոսում, նրանց միջեւ բավական լարված հարաբերություններ են տիրում:

Բանը հասել էր նրան, որ նոր մարզպետը փորձում էր կրթության վարչությունը, որը գործում էր մարզպետարանից շենքից դուրս, բերել  մարզպետարանի շենքի մեջ, որպեսզի վերահսկի Սահակ Մինասյանին: ՀՀԿ-ն բնականաբար  չէր կարող իր դիրքերը զիջել մարզի կառավարումը ստանձնած ՀՅԴ-ին: Իշխող կուսակցությունը սկզբում փորձեց Գյումրի ՏԻՄ ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով ու համամասնական ցուցակի առաջին կետում առաջադրել Սահակ Մինասյանին: Սակայն տեսնելով, որ սա չգործող, չարդարացնող տարբերակ է, ՀՀԿ-ն առաջադրեց Սամվել Բալասանյանի թեկնածությունը՝ իհարկե այս դեպքում պաշտոն ազատելով ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավարի համար: Ու որպեսզի մարզում ամեն ինչ հարթ ընթանա, ՀՀԿ Շիրակի մարզի լիդերը հանկարծ չդառնա ՀՅԴ-ական մարզպետի ենթական, որոշեցին Վարդեւան Գրիգորյանի պաշտոնը հանձնել Սահակ Մինասյանին:  Իհարկե, դեռ պաշտոնապես նրա՝ բուհի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հրամանը տրված չէ, ամենայն հավանականությամբ դա կլինի երկուշաբթի: Սահակ Մինասյանից այս թեմայով պարզաբանում ստանալ չհաջողվեց, նրա հեռախոսն անհասանելի էր:

Նկատենք, որ Վարդեւան Գրիգորյանի՝ բուհի ղեկավարի պաշտոնից հեռանալն անակնկալ էր  կոլեկտիվի համար, նրանցից շատերը զարմացած են, որ իրենց կարծիքը բացարձակապես հաշվի առնող չի եղել: Նշենք, որ Վարդեւան Գրիգորյանը ընդունված ղեկավար է, Գյումրու ավանդույթները պահպանող անձնավորություն է, որի պատճառով էլ մեծ հարգանք ունի այս քաղաքում:

Նշենք  նաեւ, որ այնքան էլ հեշտ չէ կառավարելը  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, այստեղ բուհի ռեկտորին չընդունելու դեպքում՝ շատ լավ տիրապետում են նրան պաշտոնանկ անելու մեթոդներին: Վարդեւան Գրիգորյանը, լինելով այս բուհի կոլեկտիվում մեծացած անձ, կարողացել էր նորմալ լեզու գտնել բոլորի հետ: Թե ի՞նչ այլ  պաշտոն կառաջարկեն Վարդեւան Գրիգորյանին, դեռեւս անհայտ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    Գյումրու ավանդույթները պահպանող անձնավորություն է, որի պատճառով էլ մեծ հարգանք ունի- էդքան գովքից հետո, գոնե ՚շնորհիվ գրեիք, մի կաշառակեր գնաց, մյուսը՝ եկավ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031