ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենն անհանգստացած է 2016թ, հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ նախագահը հայտարարություն է տարածել, որի միջոցով կոչ է արել պահպանել հանդարտություն և զսպվածություն։ Նա նաև խստորեն դատապարտել է զինվորականների ցանկացած փորձ, որը միտված է տապալել ժողովրդավարական ճանապարհով Թուրքիայում ընտրված կառավարությունը։
Մուտոնենը կոչ է արել հնարավորինս արագ երկրում վերահաստատել սահմանադրական կարգը և կայունացնել իրավիճակը։