Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միջնորդություն` Գայանե Առուստամյանի գործով

Հուլիս 16,2016 13:22

2016 թ. հուլիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Դատական նիստին մասնակցում էր պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել դատարան: Հաշվի առնելով, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը դատական նիստից երկու օր առաջ դատարան նոր միջնորդություն է մուտքագրել, և դրանով պայմանավորված՝ հնարավոր չի եղել այն ուղարկել հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին՝ Դատարանը, պարտադիր համարելով կողմի կարծիքը, որոշեց դատական նիստը հետաձգել:

Գ. Առուստամյանի ներկայացուցիչը խնդրեց հնարավորություն տալ դատարանին ներկայացնել նախորդ դատական նիստին պահանջված ապացույցը, որը վերաբերում էր Գ. Առուստամյանի գույքային վիճակին: Իրավասու մարմնից տրամադրված գրությունը դատարան ներկայացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031