Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում հույս է հայտնել, որ զինվորական հեղաշրջման փորձի հետևանքով ստեղծված իրավիճակը Թուրքիայում շուտափույթ կկարգավորվի։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է ղեկավարեն ժողովրդավարության ճանապարհով ընտրված իշխանությունները. «Ես ուզում եմ հանգստացնել Վրաստանի քաղաքացիներին։ Մեր քաղաքացիներին և մեր պետությանը որևէ վտանգ չի սպառնում։ Առաջին հերթին մենք ցանկանում ենք աջակցություն հայտնել Թուրքիայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին։ Անձամբ ես ցանկանում եմ զորակցություն հայտնել նախագահ Էրդողանին»։
Վրաստանի նախագահը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին խուսափել այցելել Թուրքիա՝ մինչև իրավիճակի վերջնականապես կարգավորումը։
Կարդացեք նաև