2016թ. հուլսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձ կազմակերպելու գլխավոր կազմակերպիչներ են համարվում երկու գնդապետ և մեկ մայոր։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ»-ը։
Որպես զինվորական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ նշվում է պաշտոնաթող գնդապետ Մուհարեմ Քյոսեի անունը։ Հեղաշրջման փորձից ոչ շատ վաղ անցյալում Մուհարեմ Քյոսեն Թուրքիայի ԶՈւ ծառայող էր, աշխատանքի էր անցել հեղաշրջման ընթացքում Թուրքիայի ԳՇ պետ Հուլուսի Աքարի հրամանով։
Նշվում է նաև, որ հեղաշրջման փորձ կազմակերպելու գործում Մուհարեմ Քյոսեին աջակցել է գնդապետ Մեհմեդ Օղուզ Աքքուշը և մայոր Էրքան Աղըն։
Կարդացեք նաև