Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Հայտարարության միջոցով Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անվերապահ աջակցություն և զորակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին՝ նշելով, որ հեղաշրջման փորձի կազմակերպիչները գործել են Թուրքիայի կառավարության դեմ, որին ընտրել է թուրք ժողովուրդը՝ ժողովրդավարական ճանապարհով։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Թուրքիայում իրավիճակը շատ արագ կկայունանա։
Կարդացեք նաև