Թուրքիայում 2016թ. հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերթուրքը»։
Լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 90, վիրավորվել՝ 1154 մարդ։ Հաղորդվում է նաև, որ արդեն իսկ ձերբակալվել է հեղաշրջման փորձ կազմակերպելու գործով մեղադրվող 1563 զինվորական։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից հեռացվել է 5 գեներալ, 29 գնդապետ։
Թուրքիայի իշխանությունները զինվորական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար մեղադրել են գյուլենականներին։