Իրականում բնակչությունը իր դերն ու պարտականությունն ունի երկիրն առավել զարգացած եւ բարեկեցիկ դարձնելու հարցում: Ընդ որում, որքան էլ անհավանական կարող է թվալ առաջին հայացքից, այդ դերը փոքր չէ եւ շատ հաճախ առանձնակի ջանքեր չի պահանջում:
Խոսքը ո՛չ քաղաքացիական ակտիվիստ լինելու մասին է, ինչն ուղղակիորեն հարվածում է տնտեսական զարգացմանը, հետեւաբար եւ մեր բարեկեցությանը, ո՛չ հարուստների «թալանածը խլելու» մասին, ինչի հետեւանքները պատմության ընթացքում մեկ անգամ արդեն տեսել ենք, ո՛չ էլ գների իջեցում պահանջելու կամ ակնկալելու մեջ, քանի որ գները կարգավորվում են շուկայական տնտեսության կողմից եւ պետությունը, անհրաժեշտության դեպքում, միայն կարող է ազդել այդ գործընթացի վրա, բայց ոչ կանոնակարգել:
Մենք բոլորս ուղղակիորեն կարող ենք բարելավել մեր վիճակը, նպաստելով մեր տնտեսության զարգացմանը` նախապատվությունը առաջին հերթին տալով տեղական արտադրությանը: Այն, որ դա կարող է բավականին լուրջ արդյունավետություն ունենալ, անկասկած է: Դրա համար բավական է ծանոթանալ երկիր ներմուծվող այն ապրանքների ծավալներին, որոնց գերակշիռ մասը կա՛մ արտադրվում է Հայաստանում, կա՛մ կարող է արտադրվել:
Արա Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում