2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչով դիմել է Թուրքիայի ժողովրդին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Վարչապետ Յըլդըրըմը «Թվիթեր» սոցիալական կայքից դիմել է Թուրքիայի ժողովրդին. «Ձերբակալությունները շարունակվում են։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ չլքել հրապարակները մինչև ամբողջովին չմարի հեղաշրջումը։ Նույնիսկ խնդրում եմ՝ արևի առաջին շողերի հետ միասին Անկարայի և Ստամբուլի հրապարակների նմանությամբ հավաքվել այլ հրապարակներում։ Մեր աշխատանքները շարունակվում են ըստ նախատեսվածի։ Աստծո կամքով կչեզոքացնենք այս ոճրագործներին, ահաբեկչական կառույցի այս անդամներին»։