Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2016թ. հուլիսի 16-ի լուսաբացին ժամանելով Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայան, որոշ պարզաբանումներ է ներկայացրել 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է haber7.com-ը։
Ստամբուլի օդանավակայանում Էրդողանին հոծ բազմություն է դիմավորել։ Էրդողանը կատարվածը հրաշալի առիթ է համարել, որը կնպաստի Թուրքիայի զինված ուժերը մաքրելու համար։ Շարունակելով իր խոսքը՝ Էրդողանն ասել է. «Այստեղ գալուց առաջ ես Մարմարիսում էի (Թուրքիայի հարավ-արևմուտք,- խմբ.)։ Երբ ես արդեն Մարմարիսում չէի, այստեղ էլ են կրակ բացել. կարծում էին դեռևս այնտեղ եմ»։
Էրդողանը նշել է, որ արդեն իսկ ձերբակալվել են մի շարք զինվորականներ՝ գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ և այլն. «Այնպես է ստացվում, որ այս ժողովրդի զենքերով կրակում են այս ժողովրդին»։