Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՀՏ ոլորտում առնվազն 30 տարով հետ ենք մնացել միջազգային զարգացումներից. «Ազգ»

Հուլիս 16,2016 11:02

Դրական բոլոր տեղաշարժերի մեջ, գոնե ներկա պահին եւ հատկապես այսպես կոչված քառօրյա պատերազմից հետո, նկատվում է հախուռն, բայց մակերեսային մոտեցում, ամբողջ ոլորտը, նրա գաղափարաբանությունը, փիլիսոփայությունը եւ մեր երկրի համար դրա կիրառման առանձնահատկությունները ճիշտ կամ խորությամբ չհասկանալու միտումներ, որոնց շարունակման պարագայում մենք կունենանք հակառակ արդյունքներ, որոնցից է, օրինակ, կենտրոնացումը ծրագրաշարերի (chip) արտահանման վրա, որը, ճիշտ է, եկամուտով ապահովում է ազգաբնակչության մի փոքր խմբի, սակայն սպառնում է կախվածության մեջ դնել մեր երկիրը, ինքնասահմանափակվել, ընդհուպ` ինքնախեղդվել:

Ուստի, այսօր, Հայաստանում, կառավարություն եւ մասնավոր հատված, առավելագույն լրջությամբ եւ գիտությամբ պետք է զբաղվեն ՏՀՏ ոլորտի զարգացման խնդիրներով, առանց միմյանց խանգարելու, առանց ցուցադրականության եւ առանց ինքնաբավարարվածության դրսեւորումների: Մենք առնվազն 30 տարով հետ ենք մնացել միջազգային զարգացումներից: Եվ հայկական «կամաց-կամացը» այլեւս կործանիչ է մեզ համար:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031