2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձի ժամանակ գերի վերցված Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլիսի Աքարին հաջողվել է ազատել գերությունից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հեղաշրջման փորձի հենց սկզբում հեղաշրջումը նախաձեռնողների ենթակայության տակ եղած ուղղաթիռներից մեկը վայրէջք է կատարել ԳՇ բակում, որից հետո Հուլիսի Աքարին գերի վերցնելով՝ տեղափոխել էին զինվորական ռազմակայաններից մեկը։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլիսի Աքարն արդեն զբաղվում է իր պարտականություններով։ Նա նաև հասցրել է հանդիպել նախագահ Էրդողանի հետ։