Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի արդյունքները խիստ տարբերվում են ԱՎԾ տվյալներից. «168 ժամ»

Հուլիս 16,2016 10:12

«Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես՝ արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի աճը կազմելու է մոտ 10%: Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20% աճ է արձանագրում, մշակող արդյունաբերությունում՝ 14% աճ, և էներգետիկայում` 12% աճ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Սա նշանակում է, որ մշակող արդյունաբերության մասով՝ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031