Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս ժամվա ընթացքում՝ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն

Հուլիս 16,2016 04:23

Ուղիղ չորսուկես ժամ է անցել, ինչ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվում: Այս ընթացքում Թուրքիայի հարեւանները իրար էին խառնվել: Իրանը, Վրաստանը եւ Բուլղարիան փակել էին սահմանները Թուրքիայի հետ: Հունաստանի, Կիպրոսի, Իրանի եւ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության խորհրդի հրատապ նիստեր են անցկացնելու: Հունաստանը անգամ ուժեղացված ռազմական ռեժիմի անցնելու մասին հայտարարություն արեց: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների պաշտոնյաները արագ հայտարարություն տարածեցին, որով կոչ արեցին Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ զգուշանալ, տանից դուրս չգալ եւ այլն…

Հայաստանը, ինչպես հայտնի է,  նույնպես Թուրքիայի հարեւանն է: Թուրքիայում, ինչպես հայտնի է, հազարավոր ՀՀ քաղաքացիներ են ապրում: Բայց Հայաստանում, ինչպես հայտնի է, իշխանությունները ոչ մի բանից չեն անհանգստանում, քանի դեռ դա անմիջականորեն չի առնչվում իրենց աթոռին: Չորս ժամվա ընթացքում՝ ոչ մի հայտարարություն: Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն ոչ մի պաշտոնական աղբյուրից:

Մեր իշխանությունները կամ հետաքրքրված չեն նրանով, թե ինչ է կատարվում մեր ոխերիմ հարեւանի մոտ, կամ խիստ գաղտնի են պահում իրենց հետաքրքրվածությունը, այնքան գաղտնի, որ անգամ մի թեթեւ կոչ չեն անում սեփական քաղաքացիներին՝ զգուշանալ, տանից դուրս չգալ եւ այլն: Կամ պարզապես՝ մի քիչ շուտ են գնացել քնելու, բանից անտեղյակ են:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Հետաքրքրական թատրօն էր…

  2. Artur says:

    Իսկ ինչի մենք կառավարություն ունենք?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031