ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ կտա՞ արդյոք Ռուսաստանը քաղաքական ապաստան Էրդողանին, ասել է, որ այդ մասին խոսել կարելի է միայն այն ժամանակ, երբ Էրդողանից համապատասխան խնդրանք լինի:
Նախնական տեղեկություններով՝ Էրդողանը Գերմանիայից է քաղաքական ապաստան խնդրել, սակայն առայժմ հայտնի չէ ոչ այդ լուրի իսկությունը, ոչ խնդրանքի պատասխանը:
Ժամը 02:53-ին CNN-ի ուղիղ եթերում նախագահ Էրդողանի խորհրդականը, պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է Էրդողանն այս պահին, պատասխանեց, որ նա Ստամբուլում է: