Վերջին տվյալներով` Թուրքիայում ռազմական դրություն է հայտարարվել: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ զավթել է իշխանությունը եւ ձերբակալել նաեւ Էրդողանին, մինչդեռ Hurriyet-ը գրում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ստամբուլ:
Tvrain.ru-ի փոխանցմամբ` բանակային զորամիավորումները գրոհում են ոստիկանության շենքի վրա, «մարտեր» են ընթանում Թուրքիայի արտգործնախարարության շենքի մոտ, զինվորականները փակում են Ստամբուլի կամուրջները:
Reuters-ն էլ հղում անելով CNN Turk-ին` հաղորդում է, որ Էրդողանն անվտանգության մեջ է եւ դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:
CNN Turk-ի տվյալներով` Թուրքիայի գլխավոր շտապի շենքում պատանդներ կան:
Կարդացեք նաև
Bbc-ն էլ գրում է, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հետաձգվել են բոլոր թռիչքները:
Ria.ru-ի փոխանցմամբ` թուրքական պետական հեռուստաընկերությունը վերականգնել է հեռարձակումը, իսկ Անկարայում հրդեհել են Ազգային հետախուզական կազմակերպության շենքը: Ստամբուլի օդանավակայանը վերահսկում են զինվորականները:
Ըստ որոշ լրատվամիջոցների` էրդողանը շտապում է հասնել օդանավակայան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ