Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է երկրի իշխանությունը զավթելու մասին, հայտնում են լրատվամիջոցները: «ԱՊԱ» գործակալությունը գրում է. ըստ Թուրքիայի գլխավոր շտապի հայտարարության` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձերբակալվել է, իշխանությունը զինվորականների ձեռքում է (ավելի ուշ կայքից հեռացվեց Էրդողանի ձերբակալության մասին ապատեղեկատվությունը.-խմբ.): Bbc-ի փոխանցմամբ` զինվորականները հայտարարել են, որ կատարվածը հանուն «օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար է»:
Միաժամանակ, Անկարայում կրակոցներ են հնչել: «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով Reuters-ին` գրում է, որ օդում նկատվել են կործանիչներ եւ ռազմական ուղղաթիռներ, տեղի են ունենում զինվորականների կուտակումներ, դեպի Բոսֆորի նեղուց տանող կամուրջները փակ են: Անկարայում արգելափակվել են «Ֆեյսբուքը» եւ «Թվիթերը»:
Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կատարվածը հեղաշրջում անվանելն այնքան էլ ճիշտ չէ. «թող քաղաքացիները հանգիստ լինեն, մեղավորները խիստ պատիժ կկրեն»:
Կարդացեք նաև
Թուրքական լրատվամիջոցները նաեւ գրում են, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը փակ է, իսկ Անկարայի փողոցներում տանկեր կան, իսկ պետական հեռուստաընկերությունն էլ դադարեցրել է հեռարձակումը:
Լուսանկարները` թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ամենայն հավանականությամբ թուրքի հերթական կապիկություններից է՝ազատվելու անցանկալի տարրերից: Տեսնես իր նոր ռուս բարեկամ ցարը գաղափարական առումով մասնակցել է ծրագրի մշակմանը?