Վերցնել 10 գրամ նարգիզի ծաղիկներ, լցնել 1-2 բաժակ տաք ջրի մեջ, եռացնել 15 րոպե: Ընդունել ճաշի գդալով՝ օրվա մեջ 3 անգամ, կամ 1 ճաշի գդալ ծաղիկները լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, տաքացնել 20-30 րոպե, ընդունել ճաշի գդալով՝ 4 անգամ օրվա մեջ:
Վերցնել 10 գրամ կեչու չոր, մատղաշ տերեւներ, լցնել 1-2 բաժակ տաք ջրի մեջ, տաքացնել 20 րոպե, թողնել 1-2 ժամ: Ընդունել 1-2 բաժակ՝ 4 անգամ օրվա մեջ:
Կարող եք փորձել նաեւ անանուխով եփուկը. վերցնել 10 գրամ անանուխ, լցնել 1-2 բաժակ տաք ջրի մեջ, տաքացնել 30 րոպե: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրվա մեջ 3 անգամ:
Սեւ հաղարջենու տերեւները եւս օգտակար են ալերգիկ քորի ժամանակ. 7 գրամ չոր կամ թարմ տերեւները լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, տաքացնել 20 րոպե: Խմել ինչպես թեյ, 3 անգամ օրվա մեջ: Օգտագործել նաեւ պտուղը թարմ կամ չոր:
Երեքնուկի ծաղիկների թարմ հյութով բուժում են աչքի ալերգիկ հիվանդությունները:
Մաշկի ալերգիկ հիվանդության ժամանակ կարող եք օգտագործել հետեւյալ եփուկը. վերցնել 1 ճաշի գդալ սամիթի սերմեր, աղալ, հումքը լցնել 400 միլիգրամ տաք ջրի մեջ, թողնել 1 ժամ եւ ընդունել 1-2 բաժակ՝ օրվա մեջ 3 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
15.07.2016