Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարություն. Վաշինգտոնը շարունակելու է խթանել ԼՂ խնդրի կարգավորմանը. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 15,2016 23:40

«Ամերիկայի Ձայն». Վաշինգտոնում հավաստում են, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակելու է խթանել ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին Պետքարտուղար Քերրիի Մոսկվայում անցնող բանակցությունների վերաբերյալ:

«Մենք ոգեւորված ենք մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Պետերբուրգում անցած ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հանդիպումների արդյունքներով: Նախագահ Ալիեւն ու նախագահ Սարգսյանը համաձայնել են հարգել զինադադարը, բռնության դադարեցմանն ուղղված միջոցներ ձեռնարկել եւ վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները: Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում պետքարտուղար Քերրին, առանձնազրույց ունենալով նախագահներից յուրաքանչյուրի հետ, կարեւորել է կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացի ապահովումն ու Վիեննայում եւ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը: Համանախագահների հետ միասին՝ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ներգրավված է մնալու այս նպատակների իրականացմանը», – ասված է Պետքարտուղարության պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031