Այսօր տեղի է ունեցել Համախմբում կուսակցության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքային կառույցի բացումը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամներ Երվանդ Բոզոյանը, Ռուբեն Կարապետյանը, Արտակ Բշտիկյանն ու Արեգնազ Մանուկյանը հանդիպել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Շենգավիթ վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար կազմի և ակտիվի հետ։
Քննարկվել են կուսակցության կազմակերպչակառուցվածքային հարցեր։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն