Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Նախիջեւանի հարցը պետք է նախապայման լինի

Հուլիս 15,2016 20:02

«Ի՞նչ է նշանակում կարգավիճակ տարածքների դիմաց, իմը իմի դիմա՞ց»,- հուլիսի 15-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա համարում է, որ բանակցային սեղանի վրա պետք է հստակ դրվի հարցը, թե արդյոք Ադրբեջանը իրավունք ունի Արցախի այսօրվա տարածքների եւ Նախիջեւանի նկատմամբ՝ միջազգային իրավունքի տեսակետից. «Այսօր բոլորը աչք են փակում նրա վրա, որ Նախիջեւանը չի կարող պատկանել ժամանակակից Ադրբեջանին: Այդ հարցը պետք է լինի նախապայման: Եթե դու դա բանակցային սեղանին չես դնում, նշանակում է՝ համաձայնում ես այն բոլոր անօրինականությունների հետ, որոնք տեղի են ունեցել Սովետական Միության ժամանակ, որոնց դեմ արցախահայությունը կանգնել է»:

Լարիսա Ալավերդյանը համարում է, որ ժամանակակից Ադրբեջանը հայտարարելով, որ ժողովրդավարական Ադրբեջանի իրավահաջորդն է, առնվազն ինքն իրեն զրկել է թե՛ Նախիջեւանի, թե՛ Արցախի նկատմամբ որեւէ լեգիտիմ պահանջից. «Ես իրենց չեմ ստիպել ասել, որ իրավահաջորդն են այն հանրապետության, իրենք են դա ասել: Բոլոր փորձագետները, որոնք աշխատել են այդ ժամանակ անմիջապես այդ փաթեթը կազմել են եւ դրել են մեր իշխանության դիմաց, չի օգտագործվել եւ որեւէ տող այդքանից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031