Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին: Հեռագրում մասնավորապես նշված է.
«Ցավով տեղեկացա Նիսում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն