Հուլիսի 15-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ընդգծել է Լիտվայի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության բարձր մակարդակը՝ հավելելով, որ իր առաքելության օրակարգի հիմնական նպատակներից է այն էլ ավելի խորացնելուն և զարգացնելուն, Լիտվայում Հայաստանի տեսանելիությունը էլ ավելի բարձրացնելուն ուղղված գործունեությունը: ՀՀ դեսպանը կարևորել է Լիտվայի հետ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունն Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:
Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, մասնավորապես տնտեսական ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներ և երկկողմ տնտեսական ներդրումները:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նախարար Լինաս Լինկյավիչյուսին է ներկայացրել ՀՀ-ԵՄ միջև բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ այդ բանակցությունները կառուցվում են առկա փորձի և դրանք խորացնելու երկկողմ պատրաստակամության հիման վրա:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Նախարար Լինկյավիչյուսը նշել է, որ Լիտվան աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։
ՀՀ ԱԳՆ