Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը կարծիք հայտնեց Լիտվայի հետ կիբեռանվտանգության համաձայնագրի կնքման վերաբերյալ` նշելով, որ հնարավորության դեպքում նման համաձայնագրեր լավ կլինի բոլոր երկրների հետ կնքել, որ ապագայում եթե ինչ որ խնդիրներ լինեն`օրինակ Լիտվայի տարածքից գրոհներ, Հայաստանը կարողանա բավականին կարճ ժամկետում այդ հարցերը կարգավորել:
Մեդիափորձագետի կարծիքով սա նաև միջոց է այլ երկրների տարածքում գրանցված հակահայկական կայքերի դեմ պայքարելու համար. «Մենք գիտենք, որ տարբեր երկրների տարածքում ստեղծվում են տարբեր հակահայկական կայքեր ադրբեջանցիների, թուրքերի կողմից, որոնք քարոզում են ագրեսիա, տեռորիզմ հայերի հանդեպ: Այս համաձայնագրերի դեպքում շատ հեշտ է լինում նույն կայքերը արգելափակել կամ հասկանալ, թե ովքեր են կանգնած այդ կայքերի հետևում»:
Նա ավելացրեց, որ կան տարբեր կիբերանվտանգության համաձայնագրեր այլ երկրների հետ էլ. «Եթե որևէ երկրի տարածքում նկատվում է հակաօրինական գործունեություն, տվյալ երկրի կիբերանվտանգության համար պատասխանատուները, կլինի ոստիկանություն կամ այլ մարմին, շատ արագ արգելափակում են: Այսինքն` նման համաձայնագրերը կապված են կիբերանվտանգության, տեռորիզմի, մանկական պոռնոգրաֆիայի չտարածման հետ: Սա քայլերից մեկն է, ես չեմ կարող ասել շատ մեծ կամ փոքր քայլ է: Նպատակն է, կարողանալ նվազեցնել երկու երկրներում հնարավոր կիբերհանցագործությունների աճը: Օրինակ եթե Լիտվայի տարածքից մեկը կոտրում է հայկական կայքեր կամ հաշիվներ, միանգամից դիմում ենք Լիտվայի համապատասխան ուժերին, որոնք այդ հարցը լուծում են և հակառակը»:
Կարդացեք նաև
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ