Մեղրիում շարունակվում են հուլիսի 13-ին տեղի ունեցած հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Հուլիսի 15-ին ժամը 04.30-ին վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին հրշեջ-փրկարարները, «Արևիկ ազգային պարկի» աշխատակիցները, զինծառայողներ, համայնքի ղեկավարներ, բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործուն աջակցությամբ հրդեհի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում: Կրակը մարվել է առավոտյան ժամը 06:30-ին:
Հուլիսի 15-ին ժամը 11:50-ին հրդեհ է բռնկվել նույն հատվածից 300 մ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ անտառի շրջակայքում կան հրդեհի նոր օջախներ:
Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան