«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 16-ի ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 17-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի եւ «Մուլտի գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: