Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ը հայերի եւ թուրքերի համար այնպիսի տարածք է ցանկանում գտնել, որտեղ նրանք փոխըմբռնման կհանգեն

Հուլիս 15,2016 22:30

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը, կարծես, մեղմվում է: Պաշտոնական Անկարան հստակ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան խնդրում: Այսօրվա Թուրքիայից, այնուամենայնիվ, հնարավո՞ր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր սպասել: ԱՄՆ վարչակազմն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում, այս հարցերն ուղղեց «Առավոտ»-ը` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը

«ԱՄՆ-ը դիրքը յուրահատուկ է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որպես հաղորդիչ, կամուրջ ծառայելու համար: Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ հայերի եւ թուրքերի համար այնպիսի տարածք գտնելու եւ տրամադրելու ուղղությամբ, որտեղ նրանք անկեղծորեն կքննարկեն իրենց պատմությունը եւ փոխըմբռնման կհանգեն ընդհանուր շահերի հենքի վրա՝ լինեն այդ շահերը տնտեսական, մշակութային եւ թե քաղաքական: Իրավիճակը դժվար, սակայն անշտկելի չէ: Երկու կողմերի համար էլ գոյություն ունեն այն խնդիրների վրա միասնաբար աշխատելու իրական հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել երկու երկրներին եւ տանել դեպի երկու հասարակությունների շփումը, ինչպես տեսնում ենք առեւտրային եւ կոմերցիոն կապերի վերջերս տեղի ունեցող աճի օրինակով», «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հուլիսի 19-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031