Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԸՀ-ն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ևս մեկ փուլ կանցկացնի՞

Հուլիս 15,2016 15:53

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, թե այս պահին հնարավոր չէ ասել, որ ՀՀ ԿԸՀ-ն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ևս մեկ փուլ կանցկացնի:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի վաղ  ներկայացրել էր 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «6000 վստահված անձ» նախագծի իրագործման մասին ծրագիրը: Կուսակցության անդամները նախատեսել էին 6000 անձի հավաքագրում, դասընթացներ նրանց հետ եւ ընտրությունների օրը հանրապետության շուրջ 2000 տեղամասերում 3-ական վստահված անձի ապահովում: Մինչդեռ ներկայացրել են կուսակցությունից 156 հոգու հայտ:

Այս մասին կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, թե պատճառն այն է, որ ԿԸՀ-ն մեկ փուլով չի անցկացնում այդ դասընթացները:

Մեզ հետ զրույցում պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ  դիմումների ընդունման գործընթացն ավարտվել է, շուտով կսկսեն դասընթացները: Մեր հստակեցմանը՝ հնարավո՞ր է մեկ այլ փուլով ևս կրկին կազմակերպվեն դասընթացներ, պարոն Մուկուչյանն արձագանքեց. «Մենք այս պահին կարող ենք խոսել այն մասին, ինչ ունենք: Այս պահին կա հայտարարված դասընթաց, դասընթացի օրերը հստակ են: Կարող ենք խոսել միայն այս մասին: Եթե լիներ նման հայտարարություն, որ հետո լինելու է դասընթաց, նման եզրահանգման կգայինք, երբ ունենայինք փաստական հանգամանքներ: Այս պահին առկա է մեկ հայտարարություն, որի դիմումները տրվել են, և դասընթացները շուտով կսկսեն»:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ այս պահին կա ավելի քան 47 հազար դիմում, և այդ դասընթացները ՀՀ բոլոր քաղաքներում կազմակերպվում են: Պարոն Մուկուչյանը նկատեց. «Դասընթացի գրաֆիկը նախապես հայտարարվում է, դասընթացներն անցկացվում են ՀՀ բոլոր քաղաքներում, հավանաբար փուլ ասելով՝ դա են նկատի ունեցել»:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում նախատեսված դասընթացները մինչ տարեվերջ կավարտվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031