Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 ՀՔԱՎ: Ինչպես հաղթահարել խոշտանգման հետևանքները. հրապարակվել է ուղեցույց

Հուլիս 15,2016 15:39

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն ամրագրված է մի շարք տարածաշրջանային և համընդհանուր բնույթ կրող փաստաթղթերով:

Խոշտանգումը անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու գործողություն է՝ նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու, հնազանդություն կամ ենթարկվածություն, խոստովանություն պահանջելու, անձին իր հայացքներից հրաժարվել ստիպելու, ահաբեկելու և ճնշելու համար:

Խոշտանգումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է: Չնայած դրան՝ անպատժելիությունը՝ այս հանցագործության համար շարունակում է խնդրահարույց լինել:

2014-2016թթ. ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և բռնության դեպքերով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է հանցագործության մասին 32 հաղորդում, որոնցից միայն 3-ի հիման վրա իրականացված ծառայողական քննության արդյունքում են ոստիկանության աշխատակիցները ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Եվս 6-ով վարույթը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշումները Կազմակերպության կողմից բողոքարկվել են դատական կարգով, որոնցից 3-ով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 8 հաղորդումների դեպքում քաղաքացիները հրաժարվել են իրենց բողոքներից:

Բացի ֆիզիկական հետևանքներից՝ խոշտանգումը կարող է հանգեցնել նաև հոգեկան խանգարումների և այլ բացասական հետևանքների, ինչի արդյունքում խոշտանգման ենթարկված անձինք դառնում են առավել խոցելի և չեն կարողանում կառավարել սեփական հույզերն ու զգացումները:

Խոշտանգման ենթարկված անձանց և նրանց հարազատներին աջակցություն տրամադրելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնի (GCRT) կողմից պատրաստվել է ուղեցույց, որում ներկայացված են խոշտանգման տեսակները, դրանց հնարավոր բացասական հետևանքները և դրանք հաղթահարելու տարբերակներ:

Ուղեցույցն ամբողջությամբ՝ այստեղ

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031