Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն դատապարտում է այդ սարսափելի ահաբեկչությունը». Փոխարտգործնախարար Կարեն Նազարյան

Հուլիս 15,2016 13:54

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կառույցներ, այսօր կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկումը: Մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:

SAM_4413ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ցավակցություն հայտնեց ողբերգության առթիվ` ասելով, որ Հայաստանը մյուս երկրների հետ միասին դատապարտում է այդ սարսափելի ահաբեկչությունը եւ զորակցություն հայտնում Ֆրանսիային:

karen nazaryanԱնդրադառնալով քննարկման թեմային` Կարեն Նազարյանն արձանագրեց, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր դեր ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում, նաեւ նշեց, որ Երեւանի եւ Բրյուսելի միջեւ զարգացող երկխոսությունն ինտենսիվ է. աշխուժանում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսությունը:

Ըստ Նազարյանի` ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների մի քանի փուլեր արդեն իսկ կայացել են արդյունավետ կերպով. «Մեր նպատակն է` ձեւավորել ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորող իրավական հիմք: Ակնկալում ենք, որ ապագայում մեզ կհաջողվի ավարտին հասցնել այս գործընթացը: Շուտով Հայաստանը կմիանա նաեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, իսկ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունները նախատեսում ենք սկսել այս տարի: Ուշադրության կենտրոնում է նաեւ վիզաների ազատականացման գործընթացը»:

Փոխարտգործնախարարն անդրադարձավ նաեւ Արցախյան հակամարտության խնդրին` ասելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը:

Larisa minasyanԱնդրադառնալով քաղաքացիական հասարակության նշանակությանը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ չնայած ճգնաժամերին` Եվրոպան լիբերալ ժողովրդավարության հնարավորություններով ամենամոտն է գտնվում բաց հասարակության մոդելին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031