Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ սահմանին ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողությունները շարունակվում են (Տեսանյութ)

Հուլիս 15,2016 13:50

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին նույնպես տեղեկություններ են հասել, որ Ռուսաստանի Դաշնության սահմանին, ՀՀ քաղաքացիների եւ տնտեսվարողների նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում: Այսօր ասուլիսում այս մասին ասաց պարոն Մինասյանը` հույս հայտնելով, որ հարցը բարձրացնելուց հետո կկարգավորվի:

Պարոն Մինասյանը չէր կարծում, որ ՌԴ իշխանությունները այդ մասին տեղեկացված են եւ նրանց թողտվությամբ է այդ ամենը տեղի ունենում. «Մենք վստահ ենք, որ ռուսական իշխանություններին փաստերն ամբողջությամբ ներկայացնելու դեպքում, մեր գործընկերները կձեռնարկեն համապատասխան գործողություններ` կանխելու»:

Արծվիկ Մինասյանը խոսելով թուրքական ապրանքների արգելքի թեմայից, ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Թուրքիայից 700 անուն ապրանք է ներմուծվում մեր երկիր. «Սրանցից ընտրվել են 50 ապրանքներ, որոնք հումքային չեն, սոցիալական խիստ զգայուն ապրանքներ չեն, որով զբաղվում են հանրության մի զգալի հատվածը` որպես վերավաճառողներ եւ ապրանքներ, որոնք այսօր Հայաստանի Հանրապետությունում արտադրվում են: Այդ հիսուն ապրանքատեսակների մասով արդեն հրապարակումը կա նախարարության կայքէջում, որպեսզի քննարկումներ ծավալենք: Քննարկում արդեն տեղի է ունեցել, ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, առաջիկայում լինելու են ավելի լայն քննարկումներ հանրության ավելի լայն մասնակցությամբ, որպեսզի մենք , ի վերջո, հստակ պատկերացում ունենանք այդ ապրանքների նկատմամբ կիրառվող քաղաքականությունը»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ շուկայից դուրս են անելու այն բոլոր ապրանքները, որոնք չեն բավարարելու որակական հատկանիշները. «Թուրքիայից ներմուծվողն, ընդամենն առաջին քայլն է»:

Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչո՞ւ է պետությունը Ազգային բրենդի համար 400 հազար դոլար տրամադրել, այն դեպքում, երբ բյուջեի միջոցներն այսօր այդքան սուղ են:

Ըստ պարոն Մինասյանի, բյուջեից այդ գործի համար 62 միլիոն է տրամադրվել, մնացած գումարը դոնոր կազմակերպություններն են հատկացրել: Պարոն Մինասյանն ասաց, որ Ազգային բրենդի կարգախոսը, այն է` պատմությունը սկսենք նորից, Հայաստանի պատմության հետ կապ չունի:

Էկոնոմիկայի նախարարի խոսքերով, Ազգային բրենդի հարցը դեռ վերանայվելու է:
Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031