Վերջին օրերին Բաքու այցելած Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կիսվել է Ադրբեջան կատարած իր տպավորություններով։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Բաքու կատարած այցն իր վրա հսկայական տպավորություն է գործել. «Բաքուն քաղաք է, որը ներառում է հին պատմությունն ու արդիականությունը։ Քաղաքի մեծությունը վկայում է, թե ինչ մեծ ու հզոր է ադրբեջանցի ժողովուրդը։ Երեկ գիշեր ես չեմ քնել, քայլել եմ Բաքվի փողոցներով, այցելել եմ քաղաքի հին հատվածը՝ Էսքիշեհիրը»։
Նախագահ Պորոշենկոն ասել է նաև, որ ինքը չի կարող չհիշել ադրբեջանցի ժողովրդի զավակ Հեյդար Ալիևին, որն էլ հենց հանդիսանում է ժամանակակից Ադրբեջանի հիմնադիրը։