Երեկ «Ռենեսանս» ռեստորանային համալրում մեծ շուքով նշվող գեներալ Մանվել Գրիգորյանի 60-ամյակին Շիրակի մարզից մոտ 25 հոգուց բաղկացած պատվիրակություն է մասնակցել: Պատվիրակության կազմում, բացի պաշտոնյաներից, եղել են նաև Ամասիայի պատանի երկրապահները, որոնք հանդես են եկել ազգային, ռազմական պարերով: Այս մասին մեզ տեղեկացրեց ծննդյան արարողությանը մասնակցած շիրակցի պաշտոնյաներից մեկը:
Իսկ պաշտոնյաներից մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Արթիկի ներկա ու նախկին քաղաքապետեր՝ Արսեն ու Հմայակ Աբրահամյանները:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս հրավիրված է եղել, սակայն ներկա չի գտնվել:
Մասնակցել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Մուշեղ Պետոյանը, և, իհարկե, մարզի ԵԿՄ-ականները: Թե ինչ հուշանվեր են տարել մարզովի, պարզվում է՝ ամեն մեկն իր առանձին նվերն է արել գեներալին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ