Ս.թ. հուլիսի 14-ին տեղի ունեցավ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղարության նիստը, որի օրակարգային հարցերից մեկը Գյումրիի ավագանու ընտրություններին ՄԻԱԿ-ի մասնակցությունն էր: Հաշվի առնելով ՄԻԱԿ-ի վերջին չորս տարիների ընթացքում ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կազմում և նրա շրջանակներից դուրս ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության հարուստ ավանդույթներն ու օրինակելի փորձը, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին աջակցելու հստակ դիրքորոշումը, ՄԻԱԿ քարտուղարությունը որոշեց Գյումրիի ավագանու ընտրություններին պաշտպանել ՀՀԿ թեկնածու, Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին և միանալ նախընտրական դաշինքին:
ՄԻԱԿ քարտուղարության առաջիկա նիստում կհաստատվի կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցանկը, որը կարող է ներկայացվել ավագանու միասնական ցուցակում:
Միացյալ ազատական ազգային կուսակցություն