Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Son dakika-ն։
Նշվում է, որ թուրք-ադրբեջանական բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր։ Նախագահ Ալիևի հետ հանդիպման սկզբում Մևլութ Չավուշօղլուն թուրք ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ներդրման համար, ինչից հետո կողմերը անցել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։
Ալիևն իր հերթին նշել է, որ թուրք-ադրբեջանական եղբայրությունը դիմացել է ամեն տեսակ փորձությունների և շատ երկրներ ականատես են, որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես կողք կողքի են լինելու և աջակցելու են միմյանց։
Հաղորդվում է նաև, որ Ալիև-Չավուշօղլու հանդիպմանը ներկա է եղել Բաքվում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
Կարդացեք նաև