Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետ. Մենք չենք ճանաչում Ղարաբաղի հայկական բռնազավթումը. «Հաբերլեր»

Հուլիս 15,2016 13:29

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ Թուրքիան չի ճանաչում Ղարաբաղի հայկական բռնազավթումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Քուրթուլմուշն ասել է, որ Ղարաբաղում առկա մշակութային ամբողջ ժառանգությունը պատկանում է Ադրբեջանին և նշել է, որ իրենք, որպես Թուրքիա, ամեն ինչ անում են այս թեմայով Ադրբեջանին աջակցելու համար. «Մենք, որպես երկիր և որպես ժողովուրդ, ոչ մի կերպ չենք ճանաչում Ղարաբաղի հայկական բռնազավթումը և ցանկացած ամբիոնից հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, և որ ադրբեջանցիները այդ հարցում բախվել են մեծ անիրավության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031