Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՆ. կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում

Հուլիս 15,2016 13:25

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում:

Մասնավորապես՝ նախկինում չորս անգամ դատապարտված Հ. Գևորգյանը 09.11.2015թ. դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 218հ. 21մ. 1,3,4,7 կ, 316հ. 1մ, 182հ. 1մ, 66հ. (պատանդ վերցնելը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, շորթում) ազատազրկման` 8 տարի ժամկետով (քրգործը գտնվում է վերաքննիչ դատարանում):

Կալանքը կրելու ընթացքում Հ. Գևորգյանը բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի` ՔԿՀ-ի ներքին կանոնակարգը խախտելու, այդ թվում` տարբեր արգելված իրեր (բջջային հեռախոս, բաժանորդային քարտեր, կտրող-ծակող առարկաներ, խաղաթղթեր) պահելու համար:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է բերվել 21.10.2011թ.-ին:

26.04.2014-24.02.2015թթ. գտնվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և ստացել համապատասխան բուժում: Բուժումը ստանալուց հետո, սկսած 2015թ փետրվարի 25-ից առ այսօր, ինչպես «Արմենիա», այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոններում բազմիցս ենթարկվել է տարատեսակ հետազոտությունների (ռենտգեն հետազոտություն, նյարդաբանի զննում, գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիկ, էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտություններ), որոնց եզրակացության համաձայն` Հ. Գևորգյանի մոտ թոքերում օջախային ինֆիլտրատիվ փոփոխություններ, ինչպես նաև գլխուղեղի ախտաբանական շեղումներ և նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել:

Ի դեպ, վերոնշյալ հետազոտությունները իրականացվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում:

02.06.2016թ.-ին Հ. Գևորգյանի համար հրավիրվել է նաև բազմապրոֆիլ մասնագետներից բաղկացած բժշկական կոնսիլիում, որի արդյունքում կայացվել է որոշում, ըստ որի` զննման պահին առկա օբյեկտիվ կլինիկական զննման և գործիքային հետազոտությունների հիման վրա Հ. Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել:

Բացի քաղաքացիական հիվանդանոցներում հետազոտվելուց` Հ. Գևորգյանը 16.06.2016թ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է գաստրոֆիբրոսկոպիկ, ռենտգեն, ուլտրաձայնային և ԷՍԳ հետազոտությունների, որի արդյունքում ախտորոշվել է էրոզիվ գաստրիտ. նշանակվել և իրականացվում է համապատասխան բուժում ստացիոնար պայմաններում:

Նշենք, որ Հ. Գևորգյանը ընդգրկված է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց հավելյալ սնունդ հատկացնելու ենթակա անձանց ցուցակում և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով օգտվում է ոչ միայն սննդի օրական չափաբաժնից, այլ նաև հավելյալ սննդի չափաբաժնից:

Ի դեպ, հուլիսի 14-ին Հ. Գևորգյանը գրավոր եղանակով հրաժարվել է հերթական հետազոտության նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ին www.aravot.am կայքում Հ. Գևորգյանի մոր` «Եթե տղայիս մի բան պատահի, իմացեք, որ իրենց ձեռքով է տղաս մահացել» վերտառությամբ հոդվածում հրապարակված փաստին, թե որդուն վերջին անգամ դատարանում է տեսել. «տեսակցություն չեն տալիս: Ես թոշակառու կին եմ, թոշակս հենց ստանում եմ` պերեդաչի եմ տանում, ուզում եմ տղուս տեսնեմ` չթողեցին», ապա պետք է նշել, որ 2016թ. ընթացքում որևէ անձ, այդ թվում` Հ. Գևորգյանի մայրը՝ Ն. Ենգիբարյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին տեսակցություն ստանալու խնդրանքով չի դիմել:

Հ. Գևորգյանին իր դիմումի համաձայն տեսակցություն տրամադրվել է 2015թ. հուլիսի 9-ին իր մորեղբոր որդի Արման Վեզիրյանի հետ:

Հունիսի 28-ին www.hahr.am կայքում «Խոշտանգում, անմարդկային և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք» վերտառությամբ հրապարակման մեջ նշված փաստի կապակցությամբ, թե «Հ. Գևորգյանը հնարավորություն չի ունեցել օգտվել պետքարանից քանի որ միայնակ չի կարողանում տեղաշարժվել, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ոչ այլ կալանավորների են թույլ տալիս մտնել խուց` օգնելու համար, ոչ էլ իրենք են օգնում կալանավորին», նշենք, որ Հ. Գևորգյանը անձամբ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի անվամբ դիմում է գրել, որում խնդրել է, որ, պայմանավորված իր նյարդային վիճակով, իր խցում այլ անձի չտեղաբաշխեն, քանի որ միայնակ ինքն իրեն ավելի հանգիստ է զգում, ինչը և բավարարվել է:

Այս և տարատեսակ այլ հրապարակումների, մասնավորապես` ս/թ հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճում լրագրողներին փոխանցած նամակի մեջ նշված փաստերի կապակցությամբ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի ծառայողները բազմիցս այցելել են Հ. Գևորգյանին, սակայն վերջինս գրավոր հրաժարվել է որևէ բացատրություն կամ տեղեկատվություն տալ համացանցում հրապարակված նյութերի և իր կողմից դատարանի դահլիճում լրագրողներին փոխանցված հայտարարությունների կապակցությամբ, հրաժարվել է կոնկրետ հայտնել, թե որ ծառայողները երբ և ինչ իրավախախտումներ են թույլ տվել:

Պարզաբանումներ ստանալու նպատակով քրեակատարողական վարչություն է հրավիրվել Հ. Գևորգյանի մայրը Ն. Ենգիբարյանը, ով սակայն հրաժարվել է ներկայանալ:

Ինչ վերաբերում է Ն. Ենգիբարյանի` իր որդուն Հ. Գևորգյանին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թունավորելու և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից իրեն պատկանող 125.000 դրամ գումարը հափշտակելու փաստերի վերաբերյալ Հ. Գևորգյանի հայտարարություններին, ապա դրանց հիման վրա արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031