Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը մենաշնորհների ոլորտից անուններ չի հրապարակի (Տեսանյութ)

Հուլիս 15,2016 13:20

Ոլորտները մենաշնորհած անձանց անուններն այսօր էլ չհրապարակվեցին: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որն այսօր ասուլիս էր հրավիրել 6 ամսվա կտրվածքով 280 ձեռնարկությունում կատարած ուսումնասիրությունները ներկայացնելու եւ լրագրողների հարցերին պատասխանելու, ասաց, որ անուններն էական չեն:

Aravot.am-ի հարցին, թե ցուցակը պատրա՞ստ է, ինչպես որ հայտարարել էիք պաշտոնավարման առաջին օրերին, թե ցուցակ է պատրաստվում եւ ոլորտները մենաշնորհած անձանց անունները մեկ առ մեկ հրապարակվելու է, պարոն Մինասյանն ասաց. «Երբ մենք խոսում ենք ոլորտների մասին, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում, որովհետեւ, եթե մենք խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի առկայության մասին, եւ ասում ենք, որ օրենքի համաձայն, թեեւ իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես եւ փաստացի իրենք թելադրում են շուկան, ըստ էության այս ոլորտում գտնվող բոլոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները, տնտեսական տեսակետից, ըստ էության, դառնում են մենաշնորհային դիրք ունեցողներ»:

Ճշտող հարցին, իսկ անուններ չե՞ք ուզում տալ, Արծվիկ Մինասյանն ասաց` իսկ դուք չգիտե՞ք ովքեր են:

Մանրամասները` տեսանյութում

Լրագրողների պնդումներին ի պատասխան, թե հայտարարել էիք, որ անուններ պետք է տաք, պարոն Մինասյանն ասաց, որ իր գլխավոր խնդիրը կառավարությանը համակարգային լուծումներ առաջարկելն է:

Մանրամասները` տեսանյութում

Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին մենաշնորհները բացահայտելու մասով, ապա էկոնոմիկայի նախարարն ասաց, որ 15 ապրանքային շուկայում ուսումնասիրություն է կատարվել, այն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին եւ արդեն ներկայացվել է կառավարություն: Ըստ պարոն Մինասյանի, առաջիկա օրերին կհրապարակվեն այս ապրանքատեսակների մասով ներմուծման ամբողջ ընթացակարգերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031