20162. հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Նիսում տեղի ունեցածը առիթ համարելով, նախագահ Էրդողանը որոշել է խրատական խոսքեր ուղղել բոլոր նրանց, որոնք «երկերեսանի են ահաբեկչության դեմ պայքարում»։ Էրդողանը, քննադատելով Նիսում տեղի ունեցածը, ասել է հետևյալը. «Ակնկալում ենք, որ Ֆրանսիայում տեղի ունեցածից անհրաժեշտ դասեր կքաղեն ահաբեկչության դեմ պայքարում երկերեսանի դիրքորոշում ունեցողները»։
Էրդողանն ասել է նաև, որ Թուրքիան, որպես ահաբեկչության հետևանքով ամենաշատ տուժած երկրներից մեկը, շատ լավ է հասկանում Ֆրանսիայի ցավը։