Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքներ հանձնելու միտք է շրջանառվում. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 15,2016 12:49

Հեչ լավ հոտ չի զալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներից։ Ինչ-որ շատացել են տարածքների վերադարձման մասին խոսակցությունները։ Կարծես ուզում են հասարակության ականջը սովորեցնել «վերադարձնել» տերմինին։ Հիմա ամեն անգամ ասելիս դա բողոքի ու զայրույթի ալիք է բարձրացնում, բայց դա ոչ մի ազդեցություն չի թողնում։

Գումարած սրան, հատկապես հանրապետականները սկսել են տարօրինակ մտքեր հայտնել։ Այսինքն, նրանք միշտ էլ աչքի են ընկնում տարօրինակ մտքերով, բայց հիմա դրանք վերաբերում են Արցախի ապագային։

Օրինակ, շատ «հզոր» միտք հայտնեց երեկ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Ասաց, որ կողմ է, Արցախը բանակցություններին կողմ հանդիսանա։ Այս նորմալ միտքը ասելուց հետո հանկարծ ու… «Բայց շատ խորը վերլուծություններ պիտի արվի՝ դա ինչքան վնաս, ինչքան օգուտ է տվել ժամանակի ընթացքում։ Բնականաբար, Արցախը կողմ պիտի լիներ, բայց երեխան էլ գիտի, որ դա Հայաստանն է»։

Դե, ի՞նչ ասես։ Պարզվում է, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին դեռ վերլուծությունների տեղիք պետք է տա։ Արժե՞, թե՝ ոչ։ Թվում է, արցախյան ազատամարտի ու դրան հաջորդած կարգավորման գործընթացի ողջ պատմությունը արդեն իսկ ցույց է տվել, թե քաղաքական ինչպիսի դիվիդենտներ ենք ունեցել, երբ Արցախը բանակցությունների լիարժեք կողմ էր հանդիսանում, թե ինչպես դրա շնորհիվ միջազգային հանրությունը հակամարտությունը չէր դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ, որի դեպքում Հայաստանը միանշանակ կճանաչվեր ագրեսոր եւ լրջագույն պատժամիջոցների կենթարկվեր, ու մենք կկորցնեինք, սա կարելի է չկասկածել, կկորցնեինք Արցախը։

Իսկ հիմա, երբ հասկացել են, թե ինչ ծանրազույն սխալ էր Արցախին բանակցություններից հեռացնելը, փոխանակ մտածեն, թե ինչպես իրավիճակը շտկեն, մտածում են, թե իմաստ ունի՞ դա անել։ Սա սեփական ամլությունը խոստովանելու պես բան է։

Ինչ վերաբերում է նրան, որ երեխան էլ գիտի, որ Հայաստանն է բանակցությունների կողմը, երեխայի խելքով քաղաքականություն վարելու դեպքում, իհարկե, երեխայի մակարդակով էլ պարզ երեւում են նման քաղաքականության բերած պատուհասները։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031