Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցնում է վարկի տոկոսադրույքները՝ դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման դեպքում

Հուլիս 15,2016 12:40

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, Բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:

Այսուհետ, ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկում դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ առանց գրավի Ունիվերսալ սպառողական վարկի կամ ոսկու գրավով վարկի ձևակերպման պահին, հաճախորդը կապահովագրվի անկանխատեսելի հանգամանքներից և կստանա վարկի 1-1.5%-ով իջեցված տոկոսադրույք:

Ունիվերսալ վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով` վարկի գումարը` սկսած 100 000-ից մինչև 4 000 000 ՀՀ դրամ, տարեկան նոմինալ տոկոսադրույքը` 17- 24%, վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի:

Ոսկու գրավով վարկի ձևակերպումը կատարվում է 20 րոպեի ընթացքում և ընդամենը մեկ այցելությամբ Բանկ: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ, նոմինալ տոկոսադրույքը` սկսած 22%-ից: Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի և դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման պայմանների մասին Դուք կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031